Tert.am-ը գրում է․

Ամենամեծ մարտահրավերը տեղեկատվական դաշտում լինելու  է Ցեղասպանութան 100-րդ տարելիցը, ինչին պետք է լավ պատրաստվել: Այս մասին  մամուլի ասուլիսին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Թուրքիան մեծ գումարներ, տասնյակ միլիոններ է տրամադրել, որ այդ թեման լղոզի, տպավորություն ստեղծի, որ թուրքը փոխվել է, ցույց տա, որ հարաբերությունների  բարելավում է գնում»,- ասաց նա  նշեց, որ մենք ականատես կլինենք բազմաթիվ շոուների` Թուրքիայի կողմից:

Տիգրան Քոչարյանը կարծում է, որ Հայաստանն այստեղ բավականին մեծ անելիքներ ունի,  պետք է հաշվի առնել, որ ապրիլի 24-ին ոչինչ չի վերջանալու: «Մինչև Թուրքիան պատասխանատվություն չկրի իր արածի համար, մեր պայքարը չպետք է դադարի»,- ասաց նա:

Ըստ նրա`մասնավորապես Հայաստանի ԱԳՆ-ն, Սփյուռքի նախարարությունը պետք է ավելի ակտիվ գործեն:  Նա նկատեց, որ մեզ մոտ հստակ պատկերացում, ռազմավարություն չկա` ինչ պետք է անել, որն է վերջնանպատակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել