Tert.am-ը գրում է․

Վերջին 1.5 ամսվա ընթացքում դրամի 20%-ով արժեզրկումը, ըստ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանի, խոսում է պետության կարգավորող ֆունկցիաների բացակայության մասին:

«Կենտրոնական բանկի նախագահը ասում էր, որ ագրեսիվ քաղաքականություն կվարեն՝ կանխելու դրամի շարունակական արժեզրկումը: Հիմա որտե՞ղ է այդ ագրեսիվ քաղաքականությունը: Ասել էին, որ կան մարդիկ, որոնք մանիպուլյացիաներով են զբաղվում, փորձում են իրավիճակից օգտվել ու մեծ գումարներ աշխատել: Այդ դեպքում ինչո՞ւ այդ մարդիկ ճաղավանդակներից այն կողմ չեն հայտնվում»,-ասաց նա:

Նարեկ Գալստյանը խայտառակություն համարեց նաև այն, որ Ամանորի նախաշեմին չեն կանխվում օրեցօր ապրանքների գների բարձրացումները:

«Ամբողջ աշխարհում բենզինը էժանանանում է, մեզ մոտ՝ թանկանում: Նախկինում ասում էին, որ դոլարով ենք գնում, մինչև բերում հասցնում ենք, գինը բարձրանում է, բա հիմա ի՞նչ արդարացում ունեն: Մենք ուղղակի բախվում ենք շուտափույթ հարստանալու ցանկություն ունենալու իրավիճակի հետ: Տեղական արտադրանքի գինը ևս բարձրանում է: Սա խոսում է իշխանությունների ոչ պատշաճ աշխատանքի մասին»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել