Tert.am–ը գրում է.

Ամերիկյան մեծագույն բլոքբաստերը՝ «Քամուց քշվածները» ֆիլմն այսօր  75 տարեկան է: Այս մասին հայտնում է  CNN-ը՝ ի մի բերելով մի շարք անհայտ փաստեր:

Եվ այսպես՝ «Քամուց քշվածների» անդրանիկ ցուցադրությունը կայացել է 1939-ի դեկտեմբերի 15-ին՝ Ատլանտայի Loews Grand Theater կինոթատրոնում:

Ամերիկյան լրատվամիջոցի համար ֆիլմն այսօր արդիական է ո՛չ միայն իր պատմականությամբ,  այլև` նրանով, որ անգամ 2014-ին ԱՄՆ-ում ակտուալ են ռասիզմի հետ կապված խնդիրները: Գրքի սևամորթ հերոսները՝ ստրուկներն ու աղախինները, «ռասիզմի քայլող օրինակներ» են համարվում: 

Ֆիլմի դեմ ցույցեր են եղել մի քանի քաղքներում:

Իսկ Սքարլեթի դայակին մարմնավորած Օսկարի արժանացած սևամորթ դերասանուհի Հեթի ՄքԴենիելը մյուս աստղերի հետ չի կարողացել անգամ այցելել ֆիլմի պրեմիերային՝ այն ժամանակ գործող ռասսայական սեգրեգացիայի մասին օրենքների պատճառով:

Hattie McDaniel received the best supporting actress Oscar for her role as Mammy, becoming the first African-American to win an Academy Award.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել