Որքա՞ն կարող է տղամարդը դիմանալ առանց սեքսի (18+)Ցանկացած հարաբերություն բնութագրվում է նրանով, որ որոշ հանգամանքների պատճառով սիրահարները ստիպված են լինում բաժանվել որոշ ժամանակով: Այստեղ հարց է առաջանում. որքա՞ն կարող է մարդը դիմանալ առանց սեքսի:

Առաջին հերթին, հարկ է նշել այն փաստը, որ իրենց ֆիզիոլոգիայի հետ կապված՝ կանայք կարող են ավելի երկար չզբաղվել սեքսով, քան տղամարդիկ: Տղամարդիկ առանց սեքսի կարող են միայն երկու շաբաթ դիմանալ: Իսկ կանայք սեքսից երկու ամիս կարող են հրաժարվել:

Հարկավոր է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ տղամարդկանց սեքսի պահանջը կապված է տարիքային առանձնահատկությունների հետ: 20 տարեկանում տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը շատ բարձր է, այդ պատճառով էլ նրանք անդադար սեքսի պահանջ են զգում: 30 տարեկանում տղամարդկանց համար ավելի կարևոր է ընտանիքը և կարիերան: Սեքսն այս դեպքում առօրեական խնդիր է: Հենց այս տարիքում հարկ է մտածել ինտիմ կյանքի բազմազանության մասին:

40 տարեկանում սկսվում է միջին տարիքի ճգնաժամը, և տղամարդիկ սկսում են ավելի շատ ժամանակ հատկացնել իրենց արտաքին տեսքին և առողջությանը: Այս տարիքում տղամարդիկ հոգատար սիրեկաններ են դառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել