Բայց ինչ ուզում եք ասեք՝ չափից դուրս քաղաքավարությունն էլ մի բան չէ: Ասենք, չեմ կարողանում հասկանալ սուպերմարկետների դրամարկղի մոտ նստած աղջիկներին, որոնք զգացվում ա, որ ահավոր հոգնած են ու բոլորովին էլ տրամադրություն չունեն, բայց միևնույն ա, դժգոհ դեմքով հաճախորդին հաճելի օր են մաղթում: Կամ ասենք էն, երբ երթուղայինում կոտրած նստատեղի վրա մի կերպ տեղավորված մարդը համոզում ա, որ միասին նստեք: Ասում ես՝ չէ, լավ ա, կանգնած ավելի հարմար ա, բայց օգուտ չկա՝ ինքը պտի քեզ մինչև իջնելը համոզի: Չեմ հասկանում նաև էն մարդկանց, էս պարագայում հատկապես աղջիկներին, որոնք նստում են երթուղայինի ամենավերջին շարքում, ու երբ գալիս ա իջնելու պահը, ցածր, շաաաաաաատ ցաածր ձայնով ասում են՝ կանգառում պահեք, էնքան ցածր են ասում, որ կողքը նստած դու չես լսում, ուր մնաց ամբողջ օրը շարժիչի ձայնից նոկաուտ եղած վարորդը: Ու էդպես կարող ա մի 5 կանգառ վարորդը չկանգնի, բայց միևնույն ա, էդ աղջիկները կշարունակեն ցածր ձայնով խնդրել, որ կանգնի: Եվ վերջապես էդպես էլ չհասկացա դեղատան էն աշխատակիցներին, որոնք ասում են՝ առողջություն, երբ մանկական տակդիր ես գնում ՃՃՃ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել