Tert.am-ը գրում է.

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ուռենի» ռեստորանի մոտակայքում բախվել են «Օպել» մակնիշի 34 ND 040 պետհամարանիշի և «ԳԱԶել» մակնիշի (վարորդ Ս. Ս.) 14 LU 714 պետհամարանիշի ավտոմեքենաները, իսկ «ԳԱԶ-3110» մակնիշի 34 NZ 374 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորության էլ. սյանը:

Հրշեջ-փրկարարները «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ն. Խ.-ին (ծնվ. 1962 թ.) և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ե. Բ.-ին (ծնվ. 1991 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ն.Խ.-ը մահացել է, իսկ Ե.Բ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել