Tert.am-ը գրում է․

Ցանկացած քայլ, որը նպաստելու է հայ-վրացական հարաբերությունների ամրապնդմանը և զարգացմանը, անշուշտ, դրական է գնահատվում` այդ թվում նաև կամուրջի կառուցման որոշումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ, քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը` անդրադառնալով Հայաստանի վարչապետի այցին Վրաստան և 2 երկրների վարչապետների ստորագրած արձանագրությանը, ըստ որի`մինչև 2015 թ. վերոնշյալ համաձայնագիրը կստորագրվի, և Հայաստանի ու Վրաստանի միջև կառուցվելիք նոր կամուրջը կանվանվի «Բարեկամության» կամուրջ:

Վահագն Չախալյանը գտնում է, որ անհրաժեշտություն կա հայ-վրացական հարաբերությունները խորացնելու համար ավելին անել: «Հարաբերություններն այսօր, անշուշտ, լավ են, սակայն կարող են ավելի լավ լինել, քանի որ և՛ դրա  հնարավորությունը, և՛ անհրաժեշտությունը կա»,- ասաց նա և նշեց, որ ավելի շատ հենց Վրաստանի համար այդ անհրաժեշտությունը կա:

«Հայ վրացական հարաբերության շեշտը պետք է դրվի ջավախահայության, Ջավախքի վրա, Ջավախքը պետք է դառնա հայ-վրացական բարեկամության կապող «կամուրջը»»,-ասաց նա:

Վահագն Չախալյանը նկատեց, որ երկու տասնամյակ է, ինչ Հայաստանի և Վրաստանի իշխանությունների միջև բազմաթիվ  հանդիպումներ են լինում, որոնք անցնում են դրական մթնոլորտում և հնչում են դրական հայտարարություններ: «Սակայն կարևորն արդյունքն է, այսինքն` ձեռքբերված պայմանավորվածությունը գործնականում կիրառելը»,-ասաց նա:”

Ինչ վերաբերում է հարցին, թե այս պայմանավորվածությունները և՞ս ցույց են տալիս, որ Վրաստանի և Հայաստանի` տարբեր միություններին անդամակցելը հարաբերությունների խորացմանը չի խոչընդոտում, ապա նա նշեց.«Այստեղ կարևորը երկու ինքնիշխան պետությունների ղեկավարության քաղաքական կամքի առկայությունն է: Այսինքն` միանշանակ  ես համոզված եմ, որ տարբեր միությունների անդամակցելը չի խանգարելու երկու դարավոր հարևաններին լավ հարաբերությունները զարգացնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել