մարդու-ուղեղԿալիֆոռնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մեր ուղեղը երազներ տեսնելու ընթացքում մշակում է մեր զգացումները և հեռացնում ցավ պատճառող հիշողությունները:
MRI սարքի միջոցով չափվել է ուսումնասիրությանը մասնակցող 35 առողջ երիտասարդների ուղեղի ակտիվությունը: Այն մարդիկ ովքեր տառապում են հետտրավմատիկ սթրեսով (օրինակ`վետերանները), հաճախ կրկնվող մղձավանջային երազ են տեսնում: Հետազոտողների պնդմամբ նման մարդիկ, երբ , օրինակ ավտովթարի պատկեր են տեսնում, վերհիշում են ողջ պատահարը, քանի որ քնի շնորհիվ բացասական հույզերը ամբողջապես չեն մաքրվում: Ըստ նրանց հանդիպում են նաև մարդիկ, որոնք հուզական սթրեսի պատճառով երբեմն չեն ցանկանում քնել, քանի որ վախենում են վատ երազներ տեսնելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել