Tert.am-ը գրում է․

Այսօրվա իրավիճակը, որ եղավ, բնական եմ համարում, բայց միևնույն ժամանակ չափազանցված և քաղաքական ներկայացման տարրեր եմ տեսնում, որովհետև առաջինը ՀՀԿ-ն է դատապարտել ազատամարտիկների ու Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցած միջադեպերը. այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ոչ իշխանական խմբակցությունների բոյկոտինև արտահերթ կարգով երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու պահանջին:

Շարմազանովը նշեց, որ հինգշաբթի օրը դեռևս ՀՀԿ ԳՄ նիստից հետո հույս է հայտնել, որ ոստիկանությունը լավագույնս կկատարի իր վրա դրված պարտականությունները և կպարզի իրողությունը:

«Այսօր էլ հայտնաբերել են օրինախախտ քաղաքացուն, և խնդիրը գտնվում է իրավական տիրույթում,-նկատեց նա,-մենք քաղաքական հայտարարություն արել ենք և դատապարտել, և այն, որ իրենք բոյկոտեցին և պահանջեցին մեզնից, որ ընդհատենք և արտահերթ նիստ հրավիրենք, ես հիմա իրենց հարց եմ ուղղում` կանոնակարգի այդ ո՞ր կետով մենք պետք է ընդհատեինք նիստ և այլ հարց քննարկեինք: Ես իմ գործընկերներին խնդրում եմ Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինել և իրենց օրենքներով Ազգային ժողովը չսարքել շուկա»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել