Չգիտեմ որքանով ա հավաստի «հայրենասիրական ապտակի» մասին միֆը, բայց որ էդ դեպքից ու հատկապես երեկվա ղալմաղալից հետո ՀԱԿ-ում ահագին մարդ հայրենասիրական էլ, սովորական՝ կենցաղային ապտակների էլ արժանի ա՝ էդ հաստատ։
Զգացի՞ք, թե էդ կլյաուզնիկներն ինչ դեզեր ու ասեկոսեներ գցեցին դաշտ մեկ օրվա մեջ ու այնպես հմուտ, որ այսօր արդեն դրանք ընկալվում են որպես միանգամայն հավաստի։
Ինքներդ դատեք էլի. ոստիկանությունն ուղղակի հայտարարություն ա տարածում, որ բերման է ենթարկվել Արամ Մանուկյանի վրա հարձակված անձը, ու էլ ոչինչ չի ասում։ Հաշված ժամեր անց մեկ էլ շրջանառության մեջ է դրվում հայրենասիրական ապտակի ու ադրբեջանցիների կողմից թասիբի գցելու մասին հեքիաթը։ Հետո կենացները քացրանում են, ու խաղի մեջ բացահայտ կերպով մտնում են արդեն ՀԱԿ-ական ու ՀԱԿ-ամերձ լրատվամիջոցները, որոնք առանց որևիցե փաստի ու ապացույցի հայտարարում են, որ էդ բերման ենթարկվածը Շմայսի վարորդ է աշխատել, ու գնա՜ց։ 
Էսօր էլ, երբ կասկածյալին (քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել դատարանում՝ նա կասկածյալ է) ստորագրությամբ ազատ արձակեցին, ՀԱԿ-ականները՝ իրենց հատուկ ՀԱԿահիգիենիկ ձևով, նոր շուխուռ են հանում, թե բա հարա՜յ, հասե՜ք, հայրենասիրական ապտակ տվողին բա՜ց են թողնում...
Արա, զզվեք դուք ձեզանից հա՜...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել