Tert.am-ը գրում է․

Ծաղկաձորում դեկտեմբերի 13-ին անցկացվել է «Հասարակական կազմակերպությունների» մասին օրենքի նախագծի շուրջ քննարկում, որը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ` Եվրամիության ֆինանսավորմամբ և Հայաստանում Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական կառավարման գործընթացին» ծրագրի շրջանակում:

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, նախարարության, միջազգային կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարևորել է օրենքի նախագծի վերաբերյալ նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը, քանի որ, ըստ նախարարի, կառավարության որևէ քաղաքական որոշում առավել արդյունավետ է կիրառվում, եթե այն անցնում է հանրային քննարկման փուլով: 

«ՀՀ կառավարությունը փորձում է ավելի մեծացնել ու ակտիվացնել հասարակական սեկտորի ներգրավվածությունը որոշումների ընդունման գործընթացում»,- ասել է նախարարը:

Հովհաննես Մանուկյանն ընդգծել է, որ Կառավարությունը կարևորում է ՀԿ-ների մասին օրենքի նախագծի հանրային քննարկումը, գիտակցում, որ ոլորտը բարեփոխումների կարիք ունի, բայց նաև ընդունում, որ բարեփոխումներին ուղղված գործիքներն ու մոտեցումները պետք է լինեն կշռադատված, քանի որ Հայաստանում քաղաքացիական հասարակության ոլորտը զգայուն է և դեռևս կայացման փուլում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել