Դե գիտեք, որ մեր խոպանչիները մի մեծ սկզբունք ունեն, ուր էլ լինեն, ինչքան էլ մնան օտար ափերում, մեկ է պիտի ամուսնանան հայաստանցի հայուհու հետ: Եվ իրենց գերակշիռ մասը կամ գալիս ամուսնանում են առանց ճանաչելու՝ բարեկամների ցուցումով (սաբաբ), կամ լավագույն դեպքում օդնոկլասնիկի կայքով ծանոթանալով: Հիմա պատմեմ իրական 3 պատմություն մեր խոպանչիների կուրիոզներից:
1. Մեկը գալիս է Հայաստան, հորաքույրը փորձում է ծանոթացնի դպրոցի ուսուցչուհիներից մեկի հետ: Իմանում է՝ որ ժամին է դասերն ավարտում, ինֆորմացիան տրամադրում է զարմիկին: Դե մեր հերոսն էլ գնում, սպասում է դպրոցի դիմաց, դուրս եկող ուսուցիչներից մեկին տեսնում, որոշում է, որ հենց Նա է ու սկսում հետևել: Ու այդպես 3 օր, երրորդ օրն էս աղջիկը չի դիմանում մոտենում է ասում. «Տղա ջան, դու էդքան համա՞ռ ես, որ չես տեսնում մատիս ամուսնական մատանի կա, մի օր էլ եկար, ամուսնուս կասեմ, լուրջ խնդիրներ կունենաս»:
2. Սա հարևանիս հետ է պատահել: Հարևանիս աղջիկը գալիս է հոր տուն մի քանի օրով մնալու, խանութում խոպանչիներից մեկը տեսնում է, հետևում հարց ու փորձով հաստատ ճշտում, որ իրենց տունն է, տանեցիներին վերցնում, գալիս է բարբառով ասած ուզնկան: Աղջկա հայրն էլ շատ հումորով մարդ էր, զանգում է փեսային, ասում է՝ կնոջդ ուզող ա եկել, տես, եթե փոշմանել ես մտքիդ չկա, կամ նման մի բան շանսը ձեռներիցս բաց չթողենք պսակենք թող գնա:
3. Մեր երրորդ հերոսն էլ օդնոկլասսնիկով է ծանոթացած լինում: Բացի աղջկա անունից, նկարներից իմանում է նաև, որ իրենք խանութ էլ ունեն: Որոշում է անակնկալ անի, տորթով գալիս է գյուղ, գյուղացիներից մեկին հարցնում Արմինեենց տան տեղը, որը խանութում է աշխատում, գյուղացիներն էլ ցույց են տալիս: Մի խոսքով պարզվում է, որ գյուղում 2 խանութում աշխատող Արմինե կա, որոնցից մեկն էլ ընկեր ունի: Մի խոսքով գնում է տուն, էս աղջիկը հիստերիայի մեջ է ընկնում սենյակից դուրս չի գալիս, սա ստիպված օդնոյով գրում է, թե էս ի՞նչ ձևեր ես թափում, նա էլ պատասխանում է, որ իրենց տանը մարդ չի եկել:-): Ուշադիր եղեք, հարգելի խոպանչիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել