Նոր թատերական ներկայացում, որի նպատակն է մարդկանց վախի մթնոլորտում պահել, ԻՊ-ին աշխարհի աչքին դեմոնիզացնել, չափազանցնել: Ցավոք սա ոչ թե երգիծական ներկայացում է,այլ ողբերգություն՝ ողբերգություն ի հաշիվ շատերի կյանքի վտանգման: Հիմա էլ 21-րդ դարի նոր հրեշն իր թաթերը հասցրել է Ավստրալիա, ԻՊ-ի Դրոշներով զարդարված դերասանները՝ այսպես կոչված ահաբեկիչները, Սիդնեյի սրճարաններից մեկում 20-30 պատանդ են վերցրել, ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները շրջապատել են սրճարանի շենքը, ուղղաթիռներ են պտտվում տարածքում: Իրոք զիլ ներկայացում է. ափսոս, որ անմեղ մարդիկ են դարձել ներկայացման զոհերը: Նպատակն է ասել. «Տեսեք տեսեք, ԻՊ-ն այնքան հզոր և վտանգավոր ահաբեկչական խմբավորում է, որ անգամ ավստրալիական մայրցամաք է հասցրել իր արյունոտ թաթը»: Մեկը լինի ասի՝ բա ինչու՞ էիք ժամանակին ֆինանսավորում սրանց։ Մի՞թե սրանք ձեր ձեռնասուններն էին, իսկ հիմա վերահսկողությունից դուրս են եկել։ Ու՞մ եք անհասկացողի տեղ դրել։ Գոնե Մաքքեյնի հետ Ալ-Բաղդադիի թեյախմության նկարը չթողնեիք տարածվեր: Այս արյունոտ ներկայացման նպատակը մարդկանց հոգեբանորեն ճնշելն է, ստիպելը մտածել, որ ԻՊ-ն նոր չարիք է, որի ոչնչացման համար պետք է բոլորը փող ծախսեն և պայքարեն, իսկ ամենավտանգավորն այն է, որ սա թաքնված միտք է, որ տեսեք, ոչ մի երկիր ապահովագրված չէ ահաբեկիչների թիրախ լինելուց, եթե անգամ Ավստրալիա են հասել: Ինչ խոսք, պետք է ընդունել, որ լավ ծրագրավորված նախագիծ է ԻՊ-ն, որը կարող է ապակայունացնել աշխարհը, ստեղծել նոր քաոսը: Հ.Գ. Իսկ հնարավո՞ր է, որ մի օր էլ պարզվի, թե ԻՊ-ն այնքան էլ հզոր չէ, ինչքան ներկայացնում են աշխարհին, ասենք ինչպես պարզվեց, որ Սադդամը զանգվածային ոչնչացման զենք չուներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել