Հետաքրքիր է, թե այս շաբաթ ով է ծեծ ուտելու, կամ ում մեքենաներն են վառելու, կամ էլ այս անգամ ոչ թե մեքենաները, այլ... Հետաքրքիր է, թե ում են այս անգամ պատժելով փորձելու երկրում դեստաբիլիզացիա մտցնել, հետաքրքիր է, թե ովքեր են այս շաբաթվա զոհերը: Հետաքրքիր է, թե այս շաբաթ դատաիրավական համակարգն ինչ բացատրություններ է տալու, թե ինչու ոչ մի կերպ չի կարողանում բացահայտի ուրվականներին... Հետաքրքիր է, թե այս շաբաթ այս թեմայի շուրջ ինչ ելույթներ են ունենալու որոշ... Հետաքրքիր է, թե այս շաբաթ ում վրա են փորձելու բարդել այս ամենը, Հետաքրքիր է ապրել Հայաստանում և ուրախանալ այն երազանքով, որ միգուցե այս շաբաթ զոհի դերում դու չես լինելու, այլ ուրիշը, իսկ ինչ դաժան փորձություններ է սպասում ուրիշներին, դա մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, այդպիսին են մեզ դարձրել որոշ երևելիներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել