Tert.am-ը գրում է․

Դանիան և Գրենլանդիային այսօր ՄԱԿ-ի հանձնաժողովին հայտ կներկայացնեն՝ Արկտիկայում իրենց տարածքների ընդլայնման վերաբերյալ. տեղեկացնում է ТАСС-ը:


Դիմումում այնպիսի տարածք ձեռք բերելու հավակնություն է ներկայացվելու, որը 20 անգամ մեծ է, քան Դանիայի ներկայիս տարածքը:


Հաղորդվում է, որ նման դիմումներ են ներկայացրել Կանադան, Նորվեգիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն:
Դանիայի արտգործնախարար Մարտին Լիդեգորի խոսքով՝ ամենահավանականը Հյուսիսային բևեռը ստանալը կլինի: «Դա փոքր-ինչ տարօրինակ է, քանի որ այնտեղ զգալի ծավալներով օգտակար հանածոներ չկան և այն ավելի շատ խորհրդանշական նշանակություն ունի»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել