Քաղաքական ռեժիմների և համակարգերի պետական կառավարման ձևերը 

Դեմոկրատիա (Ժողովրդավարություն)

Ժողովրդավարություն (հին հունարեն. δημοκρατία — «ժողովրդի իշխանություն», δῆμος — «ժողովուրդ» բառից եւ κράτος — «իշխանություն») — քաղաքական ռեժիմ, որը հիմնված է կոլեկտիվ եղանակով որոշումների կայացման վրա, գործընթացի վրա մասնակիցների հավասար ազդեցությամբ, կամ դրա էական շրջափուլերում: 
Թեև մեթոդը կիրառելի է բոլոր հասարակական կառուցվածքներում, մինչև այսօր ամենակարևոր լրացումը պետությունն է, քանի որ օժտված է մեծ իշխանությամբ: Այս դեպքում, ժողովրդավարության սահմանումը սովորաբար նեղացվում է մինչև հետևյալ տարբերակումներից մեկը:

1. Առաջնորդների նշանակումը նրանց կողմից կառավարվող մարդկանց կողմից տեղի է ունենում արդար և մրցակցային ընտրությունների միջոցով: 
2. Ժողովուրդը հանդիսանում է իշխանության միակ լեգիտիմ աղբյուրը: 
3. Հասարակությունը իրականացնում է ինքնակառավարում հանուն ընդհանուր բարիքի և ընդհանուր հետաքրքրությունների բավարարման:
Ժողովրդական կառավարումը, հասարակության յուրաքանչյուր անդամի համար պահանջում է մի շարք իրավունքների բավարարում: Ժողովրդավարության հետ կապված են մի շարք արժեքներ. օրենքի գերակայություն, հավասարություն, ազատություններ, ինքնորոշման իրավունք, մարդու իրավունքներ և ուրիշներ:
Քանի որ իդեալական ժողովրդավարությունը դժվար հասանելի է և ենթակա է տարբեր մեկնությունների, առաջարկվում է բազմաթիվ գործնական մոդելներ:
Մինչեւ XVIII դարը, առավել հայտնի մոդել էր, ուղղակի ժողովրդավարությունը, որտեղ քաղաքացիները քաղաքական որոշումների կայացման իրենց իրավունքը իրականացնում են անմիջնորդաբար` կոնսենսունսի (ընդհանուր համաձայնություն) հասնելով կամ փոքրամասնությանը մեծամասնությանը ենթարկելու ընթացակարգով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել