Tert.am-ը գրում է.

Հաքերները համացանցում տեղադրել են Sony ընկերության ղեկավարության նամակագրության հերթական մասը, որտեղ կրկին հնչում են հայտնի մարդկանց անուններ: Լեոնարդո Դի Կապրիոն բարկացրել է ընկերության ղեկավարությանն իր վարքով, մինչդեռ Ջորջ Քլունիին ընկերության ղեկավարը գովասանքի է արժանացրել, գրում է filmpro.ru-ն:

Հայտնի է, որ Դի Կապրիոն Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին ֆիլմում պետք է կատարեր գլխավոր դերը, սակայն հրաժարվել էր: Ինչպես պարզվել է Sony-ի համանախագահ Էմի Պասկալի և պրոդյուսեր Մարկ Գորդոնի անձնական նամակագրությունից, ստուդիան ցավագին է ընդունել դերասանի որոշումը: Գորդոնը նրա պահվածքն անվանել է «սարսափելի», իսկ Պասկալը նշել է, որ «իրականում դա նենգություն է»:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել