Բա չիմացաք, քաջ ազատամարտիկներից ամենակլորը և ամենակլոր ազատամարտիկներից ամենաքաջը՝ Պարոն Շմայսը, հետաքրքիր հայտարարություն ա արել՝ կապված վերջին շրջանում ազատամարտիկների նկատմամբ կիրառված բռնությունների հետ։ Սույն մարտական կալաբոկը մասնավորապես ասել է.

«Ոչ մի բան էլ չկա սրա հետևում: Ով ինչ անի, իրա պատասխանը պիտի ստանա՝ անկախ նրանից՝ ազատամարտիկ ա, սովորական քաղաքացի ա, թե պաշտոնյա ա: Ով ինչ անի, իրա պատասխանը պիտի ստանա: Ով որ իրան նորմալ չի կարում պահի, մենք կարող ենք հանգստացնել»։

Փաստորեն իշխանությունները կանաչ լույս են վառում ծեծելու թրենդի համար և այսուհետև ծեծը ևս նորմալ բան է։ Իհարկե, կա հավանականություն, որ Շմայսն իր նախաձեռնությամբ է այս հիմարությունը դուրս տվել՝ իրեն տալով անպատժելիության պատրանքի գիրկը, բայց դա եղանակ չի փոխում, որովհետև անգամ եթե իշխանությունը չի կանգնած այս վերջին բռնությունների հետևում, հենց իշխանության ոչինչ չանելն ու բեսպրեդելի վրա աչք փակելն է ստեղծում այդ անպատժելիության պատրանքը, որի պատճառով էսօր Երանոսյան Լյովաներն ու Շմայսերը կարողանում են այսպես հոխորտալ։

Ուղղակի մի բան հաշվի չեն առել տղերքը. պատժել մենակ իրանք չի, որ կարող են, իսկ այ ժողովրդի ճնշող մեծամասնության կարծիքով՝ իրենց լավ չեն պահում հենց իրենք ու պատժել պետք է հենց իրենց, և թող չնեղանան ու կաղկանձեն, երբ գա էդ օրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել