Ոստիկանությունն այսօր շտապել է հայտարարել, որ բերման են ենթարկել Արամ Մանուկյանի վրա հարձակում իրականացրած անձին։ Ու որքան էլ զավեշտալի հնչի, հենց այդպես էլ ասում են՝ ոչ թե կասկածյալին, այլ հենց իրականացրած անձին, իբր հաստատ գիտեն էլի։

Ու որ ավելի համոզիչ հնչի, գործ կարող դերձակները ֆանտազիաները զոռ են տվել ու մի ֆանտաստիկ մոտիվ են մոգոնել. ասում ա՝ 41-ամյա Արշակը, ով ազատամարտիկ է, խիստ վիրավորվել է, որ խոպանում թուրքերը իրենց ծաղրել են նրա համար, որ ով ինչ ուզի, երկրի նախագահի հասցեին ասում է ու վիրավորված եկել և Արամ Մանուկյանին «հայրենասիրական ապտակ է հասցրել»...

Ոստիկանությունը չի՞ ամաչում էս հեքիաթից։ Սրան անգամ մանկահասակ երեխաները չեն հավատա։ Մի խեղճ մարդու են ճարել, մեղքն իր վրա վերցնել են տվել, կամ էլ ո՞վ իմանա, իրական կատարողին են ճարել, բայց իսկական դրդապատճառը չեն ցանկացել հրապարակել ու ինչ-որ հեքիաթներ են սկսել պատմել։

Հետո էլ, լրիվ ավելորդություն էր ազատամարտիկ լինելու պահը արծարծել, ասես հատուկ ուզենան, որ առանց այն էլ լարված այս իրավիճակում ավելի խորացնեն պառակտումն ազատամարտիկների շարքերում ու «սվոյ-չուժոյ» խմբերի բաժանեն նրանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել