Tert.am-ը գրում է․

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով դատավարությունն ավարտվածէ և դեկտեմբերի 17-ից մտնելու է դատական վիճաբանությունների փուլ: Շուրջ 10 ամիս ընթացող դատավարության ընթացքում հարցաքննվել են առանցքային վկաները, ցուցմունք է տվել նաև ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը: Tert.am-ը զրուցել է տուժող կողմի և ամբաստանյալի փաստաբանների հետ` խնդրելով գնահատական տալ անցած դատավարական ընթացքին:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, գործը վարույթ է ընդունվել 2014թ. փետրվարի 20-ին, դատական քննություն է նշանակվել մարտի 12-ին:

 Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը, Tert.am-ի հետ զրույցում գնահատական տալով դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով դատավարության ընթացքին, ասաց, թե դատարանի աշխատանքը մասամբ է նորմալ գնահատում, քանի որ Վարդան Պետրոսյանի խմածությունը հաստատելուն ուղղված իր բոլոր  միջնորդությունները մերժվեցին:

 «Ես նույնիսկ դրանից վիրավորված եմ: Դրա համար ես դատախազին բացարկ ներկայացրեցի և դատավորին ինքնաբացարկի միջնորդություն արեցի: Այս մասով ես շատ դժգոհ եմ դատավարությունից: Ինչ վերաբերում է մնացած մասերին, ապա ըստ էության` Վարդան Պետրոսյանի մեղքը հիմնավորվեց: Ե՛վ փորձագետը բացատրեց, և՛ մենք մեր դիրքորոշումների մեջ բազմիցս հայտնեցինք, որ ո՛չ ուղևորների քանակը վթարի հետ կապ ունի, ո՛չ կողային հայելիների բացակայությունը, ո՛չ էլ գազի բալոնը: Կրկնակի փորձաքննություն իրականացնելու համար 16000 ստորագրություն հավաքելու նպատակն այդպես էլ չհասկացա:   Ի վերջո` 16000 քաղաքացի չի որոշելու կրկնակի փորձաքննություն նշանակվելու՞ է, թե՞ ոչ: Դրա համար կա օրենքով սահմանված կարգ, թե դա ինչի համար արվեց, դա էլ մեզ համար մնաց անհասկանալի»,-ասաց Ռուբեն Բալոյանը:

 «Գիտե՞ք, թե ինչքան պաշտպան է եղել և կա այս գործի շրջանակներում»,-հարցադրում արեց Ռուբեն Բալոյանն ու նշեց, թե այս գործով և այս գործից բխող բողոքներով 11 փաստաբան կա ներգրավված:

Տուժող կողմի ներկայացուցիչն ասաց, թե ինքն էլ կարող է բազմաթիվ բողոքներ գրել, բայց ձեռնպահ է մնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել