Tert.am-ը գրում է․

Թուրքիան 1915 թվականին ընդառաջ իր քարոզչության մեջ նոր տարրեր է մտցրել: Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Ջեմալ փաշայի թոռան՝ «1915-Հայոց ցեղասպանություն» գրքի հեղինակ Հասան Ջեմալի Երևան կատարած այցին, ասաց թուրքագետ, նույն գրքի թարգմանիչ Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, թե Թուրքիան փորձում է ձևավորել ազատ մտավորականների կերպարներ, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից:

«Այդ գործիչները ընդունում են Հայոց ցեղասպանությունը, սակայն երբ հարցը հասնում է փոխհատուցման թեմային նրանք սկսում են խուսափել այդ թեմաներից»,- իր խոսքում ասաց թուրքագետը՝ նշելով, թե այդ ընդդիմադիր գործիչների գործունեությունը չի վնասում Թուրքիային, այլ հակառակը, նպաստում է Անկարայի քաղաքականությանը:

Հիշեցնենք, որ Հասան Ջեմալի գրքի երևանյան քննարկման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել, երբ ներկաները փորձել էին հարցեր տալ Ջեմալ փաշայի թոռանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել