բացել լրահոսը
13.12.2014  18:35

Սասուն Միքայելյանը «գրողի ծոցն» ուղարկեց քաղաքական ուժերին

Anushik Abgaryan

Այսօր Եռաբլուրում ազատամարտիկները վերջին շրջանի ցավալի իրադարձությունների հետ կապված ընդհանուր հավաք էին կազմակերպել: Հավաքի ժամանակ հիմնական ելույթներն ուղղված էին ազատամարտիկներին քաղաքական հարցերի մեջ ներքաշողներին, տարբեր քաղաքական ուժերին և իշխանություններին:

Ելույթ ունեցավ նաև խարիզմատիկ ազատամարտիկ Սասուն Միքայելյանը: Մասնավորապես` Միքայելյանը խոսեց քաղաքական վերջին իրադարձությունների և կռված տղերքի ներսում տեղի ունեցող երկպառակտությունների մասին: Նշենք նաև, որ Սասունը կոչ արեց բոլոր ազատամարտիկներին համախմբվել ու չխառնվել որևէ ներքաղաքական պրոցեսների, մեջբերեմ. «Ես եկել եմ այստեղ ասեմ, որ մենք թողենք էս քաղաքական պոռնիկներին, հերիք էղավ մեզ մասնատեն: Էթանք աշուն, գարուն, ձմեռ, ամառ, հերիք էղավ...»:

Ինչպես հիշում ենք, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը սեպտեմբեր ամսին սկսել էր ազատամարտիկներին համախմբելու նոր գործընթաց, ստեղծել նոր կառույց, որը հետագայում, ինչպես տեսանք, մասնակցություն էր ունենում ներքաղաքական ամենաթեժ պրոցեսներում:

Ակնհայտ երևում է, որ տարվա եղանակները նշելով` Սասուն Միքայելյանը սլաքը բացահայտ ուղղում է թեժ աշնան ջատագովներին` համարձակ կերպով մեսիջ ուղարկելով նաև ԲՀԿ-ականներին:

Տեսնելով այսօրվա ազատամարտիկների տրամադրությունները` չենք կարող չփաստել, որ վերջիններս հիասթափված են քաղաքական կառույցներից, իշխանություններից և նրանց «ուրագային» (միշտ դեպի մեզ) քաղաքականությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 2875 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝