Թող Հայաստանս միաժամանակ պատերազմի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բայց քաղաքացիական պատերազմ չլինի: Արտաքին թշնամիներին կհաղթենք, բայց ներքին պատերազմում կպարտվենք, կպարտվենք բոլորս, թող Հայոց պատմության վերջին քաղաքացիական պատերազմը լինի 1920 թվականինը, որտեղ պարտվեցինք բոլորս. հայը հայի դեմ էր կռվում: Ճիշտ ու սխալի հարց չեմ բարձրացնում, թող ազատամարտիկները` մարտական ընկերները, նստեն, զրուցեն, իրար հասկանան, ինչպես ժամանակին: Թող չնայեն իրար դիմադիր, ընդդիմադիր դաշտերում, բայց նայեն իրար՝ որպես մարտական ընկերներ և թույլ չտան, որ որոշ քաղաքական գործիչներ կամ արտաքին թշնամիներ իրենց լարեն իրար դեմ: Դուք ախպեր եք ձեր թափած արյունով, իսկ քաղաքական ուժերը կուգան ու կերթան: Ինձ համար Դուք եղել եք ու կաք մեծություններ և չեմ ցանկանում Ձեզ զատել քաղաքական հայացքների համար: Իրար հասկացեք, իրար հետ մնացեք, եղբայրներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել