Քաղցկեղի 10 նախանշան, որոնք մարդիկ անտեսում ենAroxj.am-ը գրում է․

Օրգանիզմը մարդուն հաճախ հուշում է առողջական խնդիրների մասին: Սակայն մարդիկ երբեմն, իսկ ըստ Cancer Research ընկերության ուսումնասիրության 98 տոկոսի դեպքում անտեսում են դրանք: Համաձայն այդ ուսումնասիրության օրգանիզմը  օնկոլոգիական հիվանդությունների դեպքում մեզ նշաններ է տալիս, սակայն դրանց ուշադրություն է դարձնում միայն 2 տոկոսը: Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում քաղցկեղի 10 նախանշան, որոնք մենք հաճախ անտեսում ենք: (Քաղցկեղի նախանշաններ, որ երբեք չի կարելի անտեսել կարդացեք ԱՅՍՏԵՂ) Ներքևում նշված նախանշանները կարող է քաղցկեղ չախտորոշել, սակայն դրանցով չանհանգստանալը ու բժշկի չդիմելը կարող է ճակատագրական դառնալ: Ահա այդ 10 նախանշանները՝

Պարբերաբար կրկնվող հազ

Չնայած նրան, որ պարբերական հազը կարող է հարբուխի պատճառով լինել, սակայն եթե այն անընդհատ է ու երկարաժամկետ, ապա պետք է դիմել բժշկի: Եթե այդ հազը ուղեկցվում է արյունահոսությամբ, ապա հապաղելը կարող է ճակատագրական լինել: Ըստ մասնագետների, պարբերական ու երկարաժամկետ հազը չի բացառվում, որ լինի թոքերի քաղցկեղի պատճառ: Բժիշկը նման դեպքերում ցուցում է տալիս անցնել տոմոգրաֆիա և կրծքավանդակի ռենտգեն:

Աղիքային ցավեր

Աղիքային ցավերը կարող են կապված լինել մի շարք աղեստամոքսային խնդիրների հետ: Սակայն եթե ցավերը կրկնվող են ու դուք <<դուրս գալու>> դժվարություններ ունեք, ապա հարկավոր է հետազոտվել: Ըստ մասնագետների, <<դուրս գալու>> դժվարությունը, որը ուղեկցվում է ցավերով կարող է կապված լինել հաստաղիում ուռուցքի ձևավորման հետ: Նման դեպքում պետք է կոլոնոսկոպիա անել:

Միզաթողության փոփոխություններ

Միզելու դժվարություններ առաջանում են բազմաթիվ հիվանդությունների արդյունքում: Պետք է ուշադիր լինեք: Եթե մեզի մեջ կան արյան շիթեր դա կարող է կապված լինել միզապարկի ուռուցքի կամ երիկամային խնդիրների հետ: Առաջին հերթին ստուգեք արդյոք որևէ ինֆեկցիա կա, թե ոչ: Այնուհետև դիմեք լրացուցիչ ախտորոշման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել