Օրինակ, ո՞նց տաքսիստին բացատրես, որ եթե նա ուղևորից ավել գումար ա կորզում, ապա նույն էդ գումարը մի քանի ժամ հետո իրենից են կորզելու խանութներում ու բենզալցակայաններում: Ու հակառակը: Ու տենց բազում օրինակներ.... Ու բոլորը շղթայակերպ կապկպված են իրար... Չես կարա բացատրես, որովհետև բոլորն էդ ամենը շատ լավ հասկանում են, ուղղակի այլ կերպ չեն կարա աշխատեն, հակառակ դեպքում` տակ կտան:

Մեր իշխանությունների գլխավոր հանցանքը հենց էդ ա, որ այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ մեր ժողովուրդը քցողական կենսակերպն ընկալում ա որպես բիզնես: Չկա մի բնագավառ, որը հիմնված չլինի քցողականության վրա: Ու դրա հետևանքով բոլորն ատում են իրար: Չես էլ կարա ոչ մեկին անհատապես մեղադրես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել