Բացահայտումներ` գիշերօթիկներում. սննդի կազմակերպման և բուժսպասարկման խախտումներArmnewstv.am-ը գրում է․

Բյուրեղավանի և Գյումրիի 2-րդ գիշերօթիկ դպրոցներում ժամկետանց դեղեր են հայտնաբերվել: Խախտումը բացահայտվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այցելությունների ու մոնիթորինգի արդյունքում: Բուժքույրերը զգուշացվել են, իսկ հաստատության տնօրենների հետ հատուկ հանդիպում է կազմակերպվել փոխնախարարի հետ: 

Տարեսկզբից գիշերօթիկներում սոցապ նախարարության ստուգումները բացահայտել են հիմնականում սննդի կազմակերպման և բուժսպասարկման խախտումներ: Առօրյայի, սանիտարահիգիենիկ պայմանների ու դաստիարակների վերաբերմունքի մասին նախարարության աշխատակիցները հարցրել են հենց երեխաներին: 7 գիշերօթիկ հաստատությունների 165 երեխաների մեծ մասը գիշերօթիկում են ապրում 3 տարուց ավելի: Հարցերին պատասխանել են նաև նրանց ծնողները: 

Երեխաները պատմել են, թե ինչ են կերել ճաշարանում, եղել են օրեր, երբ քաղցած են քնել: 71%-ը նշել է, որ օրվա սոված չի մնացել, 14%-ի համար ուտելիքը երբեմն պակասել է և միայն 2%-ն է նշել, որ հաճախ քաղցի զգացում է ունենում:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել