Այսօր էլ Կոտայքում են ծեծել ընդդիմադիրի։ Ինչ ուզում եք ինձ ասեք` չեմ հավատում, որ սա իշխանության ձեռքի գործն է։ Այստեղ մի բան այն չէ։ Չի լինում այդպես, որ որ մի 20-25 օրում սկզբից 5 ավտոմեքենա վառեն, հետո «Նախախորհրդարանի» ակտիվիստ ծեծեն, հետո 2 ազատամարտիկի քաշքշեն, հետո ազատամարտիկ ծեծեն, հետո ԱԺ պատգամավորի վրա հարձակում կատարեն, հետո հաջորդ օրը կրկին ընդդիմադիր գործչի ծեծեն։ Ես կարող եմ իշխանություններին շատ բան ասել, բայց այսպես պրիմիտիվ ՉԻ ԼԻՆՈՒՄ։ Չեմ հավատում։ Այս շղթայից հեչ լավ հոտ չի գալիս։ Կարծում եմ՝ հատուկ ծառայությունները շատ ավելի լուրջ պետք է զբաղվեն այս հարցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել