Ըստ թուրքական «Յենիշափաք» (Yenisafak) օրաթերթի` Թուրքիայի քաղաքացիներից մեկը դատապարտվել է 15 ամսվա բանտարկության:  Նրան մեղադրանք է ներկայացվել այն բանից հետո, երբ քաղաքացի Ալի Ջեմալ Աղըրմանը «Facebook» սոցիալական ցացնում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հասցեին վիրավորական գրառում է  կատարել:

Ամբաստանյալն իր պաշտպանական ճառում ասել է, թե իրազեկված չի եղել, որ օրենսդրորեն սահմանված նման հանցատեսակ կա և դատարանից պահանջել է արդարացնել իրեն:

Նշվում է, որ մեկ տարի առաջ նույն Աղըրմանը դատարնի առաջ էր կանգնել սոցցանցերում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեին վիրավորական արտահայտություններ տեղադրելու համար:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել