Tert.am-ը գրում է․

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծիք է հայտնել, որ կենդանիները ևս կարող են դրախտ գնալ: Այս մասին հայտնում է The Independent-ը՝ գրելով, որ կենդանի ունեցող կամ նրանց սիրող անձինք այժմ կարող են թեթևացած շունչ քաշել:

Պոնտիֆիկոսը այս մասին հայտարարել է՝ դիմելով մի տղայի, որի շունը վերջերս սատկել էր: Հռոմի պապը տղային ուղղված խոսքում ասել է, որ «դրախտը բաց է Աստծո բոլոր արարծների համար: Մի օր մենք բոլորս մեր կենդանիներին կտեսնենք Քրիստոսի հավիտենականության մեջ»: Տարբեր հրատարակություններ հիշել են, որ Հռոմի պապի նախորդ հայտարարությունների համաձայն էլ՝ կենդանիները ոչ միայն գնում են  դրախտ, այլև՝ այնտեղ շատ լավ հարմարվում միմյանց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել