Ուզում եք անխոցելի տեսահոլովա՞կ դիտել և որակյալ ե՞րգ լսել, համեցեք։ Ինձ հուզեց, միայն գովեստի խոսքերը հաստատ քիչ են այս երիտասարդի համար։

Զգացեք տարբերությունն այս հայրենասիրական երգի և մի շարք այլ շաբլոն և հայրենասիրական երգի տակ ներկայացվող երգերի մեջ։ Կան շատ պահանջկոտ ունկնդիրներ, և ես նրանցից մեկն եմ, ու ես հավատացի Արաբոյին։ Ես և հայրենասիրություն զգացի, և կարոտ, և ցավ։ Պարտադի՞ր է ապրել արտերկրում, որպեսզի այսպիսի որակ ապահովես, և հայրենասիրությունը հոգուցդ բխի և, որ ամենակարևորն է, ռեստորանային շնորհավորանքներ չերգես։ Չէ, ես ոչ մեկին չեմ մեղադրում, յուրաքանչյուրն ունի իր երկրպագուների բանակը, բայց ինչքան Արաբոյի և նրա հոր՝ Ներսիկ Իսպիրյանի նման երգիչներ մենք շատ ունենանք, այնքան մեր արվեստը հավերժ կլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել