Ավստրալիայի կոկորդիլոսներ որսացող յոլնգու բնիկ ցեղից Մարկուս Գայկամանգուն իր մեջքին տանում է ավստրալական էնդեմիկ գոաննա կոչվող սողունին (Յաթալամառայի շրջան, նոյեմբերի 22, 2014թ․)։
Ավստրալական Յաթալամառայի շրջանը գտնվում է Արնհեմի արգելոցի տարածքում, որն ավելի մոտ է Բալիին, քան Սիդնեյին։ Ընդհանուր առմամբ այն 97,000 քառակուսի կիլոմետր տարածք է զբաղեցնում, իսկ դրա բնակչության թիվը հասնում է 16,000-ի։ Այս տարածք ոչ բնիկների մուտքը միայն հրավերով է հնարավոր։ Այստեղ ապրող բնիկները 40,000-60,000 տարի առաջ Ասիայիով Աֆրիկայից այստեղ գաղթած մարդկանց ժառանգներն են, ովքեր շարունակում են կրել ու փոխանցել մշակութային իրենց բացառիկ առանձնահատկությունները։
Ավստրալիայի հյուսիսային շրջանի մեծ բարձրությունից արված լուսանկարը, որը պատկերում է այս շրջանում հոսող գետերի համակարգը (նոյեմբերի 23, 2014թ․)։
Ստորև ներկայացվող լուսանկարները պատկերում են Ռամինգինինգ բնակավայրի բնիկների կյանքն իրենց հողի վրա, որն այնքան տարբեր է գլոբալիզացիայի ենթարկված ժամանակակից աշխարհից։