Չնայած նրան, որ երկու երկրներն ընտրել են արտաքին քաղաքականության տարբեր վեկտորներ` հայ-վրացական հարաբերությունները շարունակում են զարգանալ: Այս մասին է փաստում ՀՀ-ի և Վրաստանի վարչապետների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են շատ առանցքային խնդիրներ, ինչպիսիք են երկու երկրների առևտրային կապերի զարգացումը, վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը, էներգետիկ ոլորտի զարգացումը` Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցումը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման առումով ընդգծվել է Երևան-Թբիլիսի, Երևան-Բաթումի կանոնավոր չվերթների իրականացման անհրաժեշտությունը:

Վրաստանը մեզ համար հանդիսանում է կարևոր գործընկեր, քանի որ վերջինիս տարածքով է անցնում «Հյուսիս-Հարավ» գլխավոր գազատարը, որով Ռուսաստանից գազ է մատակարարվում Հայաստանին: Վրացական տարածքով դեպի Հայաստան ապրանքաշրջանառությունն իրականացվում է գերազանցապես Փոթիի և Բաթումի նավահանգիստներով և թուրքական ավտոճանապարհով: Ավելին, Թուրքիայի հետ բաց սահման չունենալու պայմաններում վերջինիս հետ ապրանքաշրջանառությունն իրականացվում է Վրաստանով: Առևտրի շրջանառությունը կազմում է շուրջ 200 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել