Հայաստանում դեռևս շարունակվում է լրագրողի գործունեության նկատմամբ թյուր կարծիքը մնալ անփոփոխ: Քաղաքական դաշտում դեռ չի ձևավորվել այն լրիվ պատկերացումները, թե ինչքան կարևոր է լրագրողի դերը քաղաքացիական հասարակության ձևավորման ճանապարհին:

Օրինակ, ինչու՞ պետք է նախարարները կամ պատգամավորները այն աստիճան լկտի պահելաձև ցուցաբերեն լրագրողների նկատմամբ, որ հարցն արդեն վարչապետի մասշտաբով բարձրացվի, և վարչապետն ինքը կոչ անի նախարարներին պահպանել մաքսիմալ կոռեկտություն ասուլիսների ժամանակ:
Լրագրողների հետ անպարկեշտ վարք դրսևորելու բազմաթիվ օրինակներ բազմիցս եղել են` Թոխմախի Մհերի «ծնոտ պոկելու» դեպքը, լրագրողի և Ալեքսանյան Սամվելի` ԱԺ-ի դիմաց տեղի ունեցած միջադեպը, Առաքել Մովսիսյանի, նույն ինքը՝ Շմայիսի անվան հետ կապված բազմաթիվ օրինակներ և այլն և այլն: Այս շարքը, ցավոք, կարելի է երկար շարունակել:

Ինչքան էլ լրագրողը տվյալ պահին հնչեցնի ինչ-որ պրովոկացիոն հարցեր, և ինչքան էլ նախարարին կամ պետական պաշտոնյային դուր չգա, ամեն դեպքում, նրանք պարտավոր են պատասխանել հնարավորինս զուսպ և դուրս չգալ կոռեկտության սահմաններից: Դա թերևս տարրական կուլտուրայի հարց է:
Րաֆֆի Հովհաննիսյանի մի ելույթը դարձել էր համացանցի հիթն ու բազմաթիվ չկայացածների ինքնադրսևորման թեման, սակայն վերոնշյալ շատ դեպքերում նրանց կողմից ոչ մի արձագանք թերևս չի լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել