Tert.am-ը գրում է․

Ադրբեջանի կողմից սահմանին իրականացրած ցանկացած ագրեսիայի հայկական բանակը երկու անգամ ուժեղ պետք է պատասխան տա. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ասալա» խմբավորման մարտիկ Վազգեն Սիսլյանը՝ ընդգծելով, որ մեր բանակի ուժը ավելիին է հերիքում:

«Միշտ էլ Ադրբեջանի կողմից ագրեսիան եղել է, բայց այս վերջին տարում շատ շատ էին դեպքերը: Կարելի է ասել, որ պատերազմական վիճակ է: Ես կարող եմ ասել, որ ադրբեջանական կողմը միշտ ապացուցել է, որ ինքը ոչ մի դիվանագիտական աշխատանքներին չի հավատում, միշտ փորձում է բանակի միջոցով հարցեր լուծել, իսկ մեր կողմը միշտ շեշտը դնում է բանակցային գործընթացի, սեղանի շուրջ նստելու և հարցեր լուծելու վրա»,-ասաց նա:

Հարցին, թե իր կարծիքով Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խոցելու դեպքից հետո հայկական բանակը տվե՞ց համարժեք պատասխան, «Ասալայի» մարտիկը նշեց. «Իմ ուզած պատասխանը չտվեցին, բայց օդաչուների աճյունները բերելով՝ ցույց տվեցին, որ կարող ենք թափանցել հակառակորդի տարածք, վնաս հասցնել ու վերադառնալ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել