Tert.am-ը գրում է․

Ընդունված է ասել, որ Հայաստանի ամենամեծ մրցակցային առավելությունը  մարդկային կապիտալն է, ինչի ձևավորման հիմնահարցը կրթությունն է: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց  «Սինոփսիս Արմենիա»  ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը՝ անդրադառնալով   Հայաստանում ՏՏ ոլորտի կրթական մակարդակի և աշխատաշուկայի պահանջների խնդիրներին:

«Որոշ հաշվարկների համաձայն տեխնիկական ուղղվածության բուհեր ավարտածների տասը տոկոսն է  աշխատանք գտնում, ինչը բավական ցածր ցուցանիշ է և պայմանավորված է երկու օբյեկտիվ պատճառով»,- ասաց նա և նշեց, որ դրանցից առաջինը՝ պրոֆեսորադասախոսական կազմն է, որոնք պետք է պարբերաբար որակավորման կուրսեր անցնեն, երկրորդը՝ բուհերի տեխնիկական հագեցվածության խնդիրն է, որոնց համար  պատկառելի գումարներ է պետք ծախսել:

Ըստ նրա՝  այդ խնդիրները լուծելու երկու ճանապարհ կա: Առաջինը,  երբ Կառավարությունն է այդ ծախսերն իր վրա է վերցնում, կամ բուհերն են  գտնում գործընկերներ՝ այդ խնդիրների լուծելու համար: «Հաշվի առնելով, որ Կառավարությունը չի նախատեսում  նման ծախսեր հատկացնել բյուջեից, մնում է  բուհերը համագործակցություն իրականացնեն  մասնավոր սեկտորի հետ»,- ասաց նա և նշեց, որ նման համագործակցության վառ օրինակ է հենց «Սինոփսիս Արմենիա» ընկերության հետ համագործակցությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել