Tert.am-ը գրում է․

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը Ադրբեջանի կողմից հրադադարի աննախադեպ խախտումըպայմանավորված է նավթի թանկացման արդյունքում այդ երկրի ներքին սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմամբ և ուղղակի արտացոլումն է հակառակորդի՝ հակամարտությունը թեժ պահելու քաղաքականության: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետներ հայտնեցին Արցախի Նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը և քարոզչության ոլորտի փորձագետ Կարեն Վրթանեսյանը:


Հարցին, թե նման զենքեր կիրառելով՝ ի՞նչ է փորձում հասկացնել հակառակորդը, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Ադրբեջանի նման պահվածքն ունի մի շարք բացատրություններ: Այդ զինադադարի խախտումները, այդ ագրեսիվ պահվածքը նախ և առաջ նման պետության բնույթն է: Հետո այդ պետությունը նացիստական է, նա պետք է լինի այդպիսին, ուրիշ ձև չկա, դա նույնիսկ պատմական օրինակներն են ցույց տալիս և՛ ներսում, և՛ դրսում»:


Նա բնական համարեց, որ Ադրբեջանի ներսում կան նաև սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրներ: Օրինակ՝ նավթի գների իջեցումը մեծ հարված է հասցրել և շարունակում է հասցնել Ադրբեջանի տնտեսությանը:

 

«Բնական է, որ սոցիալական իրավիճակն այստեղ կարող է սրվել, խնդիրներ կարող են առաջանալ և արդեն իսկ առաջանում են: Եվ Ադրբեջանի բնակչության ուշադրությունը շեղելու համար իշխանությունների կողմից փորձ է կատարվում, նման քայլերի են դիմում, որպեսզի հասարակությանն անընդհատ պահեն լարվածության մեջ՝ սերմանելով այդ արտաքին թշնամու կերպարը»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել