Մեր պետության մեծ խնդիրներից է Նաիրիտը, որի հարցը պարբերաբար հասարակական հնչեղություն է ստանում: Ով աշխատել է այնտեղ, կարող է հաստատել. Նաիրիտը պարզապես քիմիական գործարան չէր, դա մի ահռելի քաղաք-գործարան էր, որն իր արտադրական հնարավորություններով անգերազանցելի հսկա էր համաշխարհային ասպարեզում: Նաիրիտն արտադրում էր ավելի քան 34 տեսակի քիմիական արտադրանք և աշխարհի այն հազվագյուտ գործարաններից մեկն էր, որն արտադրում էր քլորոպրենային կաուչուկ: 
Իսկ այժմ… Փորձե´ք քայլել Նաիրիտի անծայրածիր ճանապարհներով, և ձեր աչքերի առաջ կհառնի մի մեռյալ քաղաք, որտեղ կիլոմետրերի վրա կանգնած են վաղուց լքված արտադրամասերի երկաթե պռոֆիլները, որոնք պատկերացում են տալիս արդյունաբերական հսկայի երբեմնի հզորության մասին… 
Այն, ինչ Նաիրիտի նկատմամբ արեցին անկախության շրջանում, և մանավանդ վերջին տարիներին, ուղղակի պետական մասշտաբի թալան էր, ինչի արդյունքում ստեղծեցին մի այնպիսի քաոս, որից ելքը կարծես թե չի երևում: Այսօրվա Նաիրիտը մեր ներկայիս պետական համակարգի միկրոմոդելն է: Մենք հիմա այն պետությունը չենք, այն ուժը չունենք, որը լուծի Նաիրիտի պես հսկայի խնդիրները: Ռազմավարական նշանակության ունեցող հզոր գործարան, հզոր արդյունաբերություն ստեղծելու խնդիրները կարող է և ունակ է լուծել միայն Հզոր Հայկական Պետությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել