Ախար շատ է կատաղեցի սրա վրա, ոնց բացատրեմ ինչու:
Ուրեմն, նախ խորհուրդ եմ տալիս մեր մեծ եւ պայծառ գործիչներին, որոնք տենց հավեսով գովերգում են էս "բանը", գնալ քրդական Դողու-Բայազետ քաղաքը, շատ մեծ հիասթափություն կապրեն, քանի որ էդ պայծառ միտքը քրդերն արդեն վաղուց իրականացրել են. ամեն քայլափոխին մեծ կամ փոքր Նոյյան տապանի նման մի բան կա տնգված:
Հարցը խորհուրդի, սիմվոլի մեջ է: Տեսեք, ի՞նչ ենք ուզում էդ նավակով քարոզել, ի՞նչ, որ Նոյը հա՞յ էր, ծիծաղա՞նք միասին, թե՞ լացենք: Թե որ փրկվելու համար ժամանակին ճիշտ նավի մեջ պիտի թռնես: Ախար եթե քրիստոնյա եք՝ դա էլ ա արդեն անցել-գնացել, Աստված իրա ոտով էկել ա մարդկանց մեջ, որ բացատրի՝ էլի չեք ջոկել:
Իմ տատիկը դժվար 30-ականներին երաժշտական դպրոց էր ստեղծում, Սայաթ-Նովայի հիմնադիրներից էր, պապիկս՝ Գյումրիում մանր առեւտրականի ճակատագրից հրաժարվելով, եկավ Երեւան, սովորեց, ու ամբողջ կյանք մեծ շինարարությունների ղեկավար էր, կառուցածի ցուցակը չեմ ասի, որ գլուխգովալ չհնչի: Հայրս ու մայրս ինժեներներ էին՝ էլ տիեզերքում նավիգացիայի, էլ սուզանավերի համար գործիքներ են նախագծել, էլ տեսական լուրջ խնդիրներով զբաղվել: 
Մենք երազել ենք տիեզերագնաց դառնալ, մեզ դա են ցույց տվել ու սովորեցրել: Իսկ հիմա՝ տապա՞ն: Արա~, ի՞նչ տապան: Քանի օր ա, մարդիք բացահայտել են 60-ականների Երեւանի ճարտարապետությունը, ու շշմում են, թե ինչքան համահունչ էր աշխարհում տեղի ունեցողի հետ, ինչքան լուսավոր, բաց, արդիական: Ախար ո՞րտեղից հասկանաք, է: Լավ, գոնե նայեք հարեւանները ինչ են կառուցում, ու ձեր քրչոտ տապանին: Ինդուստրիալ շրջանից մեզ զոռով, քարշտալով գցում եք արխայիկ նախապապական շրջան, էն էլ սենց ռաբիս, ծաղրանքի արժանի ձեւով:
Դուք, պարզա, տեղյակ չեք, որ արվեստը դահլիճներում ու ցուցասրահներում, արվեստանոցներում ու բնության գրկում են ստեղծում, գիտությունով համալսարաններում, ինստիտուտներում եւ գործարաններում են զբաղվում, էդ կենդանական մադամ Տյուսոն գիտական-մշակութային կենտրոն չի կարա լինի: Էրեկվա չարչիներ, ախար ո՞րտեղից իմանաք, է: Ու որ եթե զարմացնելով եք ուզում տուրիստ բերեք, դրանով չեք զարմացնի, այ որ սաղ քաղաքը, ասենք, քամակները բաց մանգա փողոցում, կարող ա դիսքավերիով ցույց տան, ասեն, ահա հետաքրքիր յուրահատուկ ապուշների քաղաք: Կամ էլ, ընկերոջս միտքն ա, պարսկաստանի սահմանի մոտ աշխարհի ամենամեծ կազինոն + հասարակաց տունը բացեք՝ սաղ պարսկաստանն ու արաբստանը в гости будут к нам.

ՀԳ հիմա պարզ ա դառնում, ոնց կարող էր Նկարիչների միությունը գյոզալ դահլիճները ապականել նենց, որ մարդ խուսափում ա ցուցահանդեսի գնալ, չնայած իրանք իրանցով էլ ցուցահանդեսները էնքան հետամնաց, գավառական են, որ նայելու բան չեն, ապրեք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել