Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը շարունակում է կորցնել իր իմաստը: Այն պարագայում, երբ տեխզննության արդյունքում տրված կտրոնի բովանդակությունը չի համապատասխանում մեքենայի իրական տեխնիկական վիճակին, երբ մեքենայի սեփականատիրոջ կողմից մուծված գումարի նպատակային օգտագործումը դառնում է կասկածելի:

Օրինակ, երբ տեխզննության կտրոնն առկա է, սակայն բեռնատարի ետնամասի լուսարձակները բացառապես չեն աշխատում, ու գիշերը նման տրանսպորտը ռիսկային երթևեկ է ստեղծում, այդ դեպքում պատասխանատուն ո՞վ է` բեռնատարի վարո՞րդը, պետավտոտեսո՞ւչը, որ այդ տարածքում հսկողություն է սահմանում, թե՞ տեխզննության համապատասխան մարմինը, որն այդ կտրոնն ուղղակի գրել տվել է:

Շատերը նկատած կլինեն, որ գիշերային ժամերին միջքաղաքային ճանապարհներին երթևեկող բեռնատար ավտոմեքենաների տեխնիկական շահագործումը, մեղմ ասած, չի համապատասխանում չափանիշներին: Ինչը մեծ հավանականություն ունի դառնալ վթարի պատճառ:

Պետք է ոլորտը «ռեստարտ» անել, քանի որ կառավարության համապատասխան որոշումը երբ ընթերցում ենք, ապա միայն նպաստավոր է տեխզննության նպատակային գործընթացը, սակայն իրականության մեջ այն կորցնում է իր իմաստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել