Հայաստանը ճանաչվել է երրորդ ռազմականացված երկիրն աշխարհում, իսկ Ադրբեջանը՝ հինգերորդ: Չմանրամասնեմ, թե ինչն է հաշվի առնվել այս դասակարգման համար: Եղան մարդիկ, որ բացասաբար սրան նայեցին: Անձամբ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում և համարում եմ նորմալ, երբ մեր կարգավիճակում գտնվող պետությունը ռազմականացված է՝ ամենառազմականացվածների մեջ է: Դժգոհողներ ջան, ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանի և Թուրքիայի պես հարևաններ ունեցող երկիրը, որի պատմական տարածքների վրա են ձևավորվել այդ պետական ուռուցքային կազմավորումները, իրավունք ունի՞ չլինել խիստ ռազմականացված, թե՞ կարծում եք՝ ինչպես մի քանի հարյուր տարի է եղել, պետք է լինեինք ամենա բահ ու գրիչացված: Բահ ու գրիչ շատ սիրելուց ենք հայտնվել այս վիճակին: Երբ դարեր առաջ կրկին խիստ ռազմականացված և ռազմատենչ ազգ ու պետություն էինք, հարևանները վախենում ու հարգում էին մեզ: Հիմա շատ ուրախ եմ, որ օտարները մեզ դիտարկում են՝ որպես ռազմականացված երկիր, թքած անգամ, եթե ասեն, որ ագրեսոր ենք: Մեր ժամանակներում խաղաղասեր լինելն այլևս հարգի չէ, իսկ ագրեսորը պատվանուն է դարձել: Կեցցե ռազմականացված Հայաստանը, որի մասին զգաստացած են խոսելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել