ՀՀ ԿԲ-ի պահուստային դոլարի վաճառքը դժվար է նպաստավոր համարել: Սա միայն հարցի կարճաժամկետ և ոչ արմատական լուծումն է, որը կհանգեցնի թե ԿԲ-ի, թե տնտեսության, թե շարքային քաղաքացիների կարողութունների ոչնչացման: Հայաստանի ԿԲ-ը չունի համապատասխան շարունակական ուժ` այսպիսի արտաքին քաղաքատնտեսական ցնցումների պատճառով առաջացած դրամա-արտարժույթային տատանումների առաջն առնելու: Սա նման է խորտակվող նավի այն անձնակազմին, որը ափ լողալու իր ուժերը վատնում է նավից ջուր դուրս թափելու վրա: Իսկ երբ պետք է ափ լողալ, արդեն նրա ուժերը սպառված են: Այլ կերպ ասած` ՀՀ ԿԲ-ը պարտքով փող է տալիս մի տնտեսության, որը խաղատանն է գիշերում: Կոնկրետ այս դեպքում ավելի նպաստավոր է սպասել, մինչև ամեն ինչ պարզվի և պարզաբանվի: Իհարկե, շատ բան կարելի էր անել հարկային և մաքսային բարեփոխումների միջոցով, բայց, դժբախտաբար, դրանք միշտ էլ «բարեփոխված» են եղել: Խնդիր չէ դրամի նույնիսկ 200% արժեզրկումը դոլարի հանդեպ, խնդիրը նրանում է, որ չկա և չի ստեղծվում հակակշռող տնտեսական և քաղաքական բալանս թե Ռուսաստանում, թե Հայաստանում: Կարճ ասած` փողով տնտեսություն չես առնի, փող կառնես տնտեսության միջոցով: Հարկավոր է ռեսուրսներ օգտագործել տնտեսության առողջացման համար, այլ ոչ թե դրա թաղման ծախսերը հիմա վատնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել