Աշխարհում ամեն ինչ հարաբերական ա, քիչ առաջ գրեցի, թե ինչքան եմ կապնվել Թիֆլիսին ու ոնց չեմ ուզում լքեմ Թիֆլիսը ու իջա խանութ հաց առնելու, ու ինձնից բառացի 10 մետր հեռավորության վրա, անվտանգության տեսախցիկների առաջ, քաղաքի ամենակենտրոնական հատվածում տեսա՝ ոնց են երկու հոգով մեկի սամասուդի ենթարկում ու դանակահարում:
Կյանքումս առաջին անգամ էի նման ծեծի ու դանակահարության ականատես լինում: 
Ահավոր էր: Լավ ա դանակահարվողին օգնության հասան, ու կյանքի համար վտանգավոր հարվածից ոնց որ թե կարողացավ խուսափել, բայց ամբողջ աջ կրծքավանդակը փրթել էին: 
Թիֆլիսում կրիմինալը ոչ թե օր առ օր ա զարգանում ու առաջադիմում, այլ ժամ առ ժամ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել