keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Ինչ նվիրել նրան Ամանորին

visibility 5704 commentմեկնաբանել

Cosmo.am-ը գրում է․

Ինչ նվիրել նրան Ամանորին

Սիրելիիդ համար նվեր ընտրելն, անկասկած, հաճելի հոգսերից է. սակայն ինչպես գտնել այնպիսի նվեր, որը և՛ կուրախացնի նրան, և՛ օգտակար կլինի, և՛ հարմար կլինի քո գրպանին: Առաջարկում եմ մի քանի տարբերակներ, գուցե կարողանամ օգնել քեզ այդ պատասխանատու գործում:

Պատրաստեց Գայանե Գալստյանը

1. Ավելի ուշադիր ԼՍԻՐ նրան

Ուշադիր եղիր՝ ինչի մասին է խոսում նա, ինչ է ուզում ու ինչ է փնտրում վերջերս: Գուցե որևէ սկավառակ կամ գիրք է նրան հարկավոր կամ վաղուց փնտրում է իր սիրելի վերնաշապիկին սազող փողկապ: Դե ինչ, առա՛ջ. կինը միշտ գտնում է, եթե փնտրում է:

2. Անհատական շապիկ

Ի՞նչ է նա սիրում, ի՞նչ մասնագիտություն ունի կամ ի՞նչը նրան կուրախացներ: Եթե օրինակ, նա ծրագրավորող է, կարող ես պատվիրել հատուկ նկարով կամ գրությամբ շապիկ. օրինակ՝ «աշխարհի ամենալավ ծրագրավորող» կամ «ես ընկերուհուս ավելի շատ եմ սիրում, քան իմ համակարգիչը»: Իսկ նման շապիկներ պատվիրելու համար կարող ես դիմել ֆոտոտպագրության սրահներ, որտեղ տպագրում են ոչ միայն շապիկներ, այլև բաժակներ ու ափսեներ: Կան նաև անհատ դիզայներներ, որոնք ձեռքով են նկարում շապիկների վրա. նրանց կարող ես հեշտությամբ գտնել Facebook սոցիալական ցանցում (Noosh կամ Hande Made by HAS):

3. Ձեր նկարը՝ փորագրված ապակու մեջ

Ապակյա հուշանվերները կարող են շատ յուրահատուկ լինել, եթե դրանցում պատկերված լինի ձեր երկուսի նկարը: Դա արվում է հատուկ տեխնոլոգիայով՝ լազերային եղանակով, ու ապակու մեջ երևում է կարծես մանր պղպջակներից ստացված պատկեր: Երևանում նման հուշանվեր կարելի է պատվիրել Մանկավարժական համալսարանի հարևանությամբ:

4. Ավանդական նվերների մասին

Միշտ էլ կարելի է ինչ-որ արտառոց ու յուրահատուկ բան մոգոնել, բայց ավանդական նվերները նույնպես կարող են ուրախացնել նրան. ի՞նչ կասես ֆոտոխցիկի մասին: Միասին կանմահացնեք երջանիկ պահերն ու ստիպված չեք լինի առիթների դեպքում ընկերներից խնդրել պրոֆեսիոնալ տեսախցիկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել