Եվրոպայի տասնյոթ երկրներում միասնական արժույթ է - եվրո: ԵՄ երկրներում գների հետաքրքիր մեծ տարբերություն է գործում: Այս գրառումը բլոգերներից մեկը կազմել է մի շարք ուկրաինական գներ համեմատություն անելու համար, հետաքրքիր է նաեւ համեմատել Հայաստանի ապրանքների գների հետ:

Բայց համեմատվելիս եւ այս գները ճիշտ պատկերացնելու համար կարծում եմ  արժի հաշվի առնել նաեւ մեկ շնչին ընկնող ազգային եկամուտը այդ երկրներում, քանի որ այնտեղ անհամեմատ բարձր են Հայաստանում եւ Ուկրաինայում կազմող 5-6 հազար դոլարից, օրինակ մեկ շնչին ընկնող եկամուտը Նիդեռլանդներում կազմում է  43338 դոլար, Իռլանդիայում 41642 դոլար, Սլովենիա 27569 դոլար, Հունաստան 26891, Պորտուգալիա 25444 դոլար: Բացի դա, այս թվերում չի երեւում երկրներում բեւեռվածությունը կամ աղքատության մակարդակը, որը ինչպես գիտենք Հայաստանում ամենաբարձրն է: Տվյալները ՀԲ:

Հայաստանում գործող  ապրանքների գները ավելացրել եմ առանց լրացուցիչ ուսումնասիրության խանութներում, այդ պատճառով հնարավոր է շեղումներ լինեն, կարող եք ճիշտ հաշվել, ընդունելով  € 20 մոտավորապես հավասար 10500 դրամ.

Սուրճ. Հունաստանում- 7 բաժակ. Պորտուգալիա- 35 բաժակ. Ուկրաինա- 35 բաժակ. Հայաստան- 35 բաժակ:

Ձու (30 հատ). Իռլանդիա- 7 փաթեթ. Մալթա- 16 փաթեթ. Ուկրաինա 7 փաթեթ. Հայաստան- 7 փաթեթ:

Քաղաքային ավտոբուսի տոմսեր. Նիդեռլանդներ- 8 տոմս. Սլովակիա 43 տոմս. Ուկրաինա: 140 տոմս. Հայաստան- 105 տոմս:

Գարեջուրը սուպերմարկեթում. Իտալիա- 6 լիտր. Սլովակիա 20 լիտր. Ուկրաինա- 24 լիտր. Հայաստան- 15 լիտր:

Պանիր Կամամբեր. Սլովենիա 1,6 կգ. Բելգիա 3 կգ. Ուկրաինա 1,4 կգ. Հայաստանում տեղական պանիր 4-5 կգ:

Կինոյի տոմս. Իռլանդիա: 2. Սլովակիա 7-8 (բացի կիրակի օրերից). Ուկրաինա- 4. Հայաստան- 5:

Ծխախոտ. Իռլանդիա 2-3 տուփ. Էստոնիա- 10 տուփ. Ուկրաինա: 20 տուփ. Հայաստան- 30 տուփ: 

  Ձիթապտղի յուղ. Սլովենիա- 2 լիտր. Իսպանիա- 7 լ. Ուկրաինա 2,2 լ. Հայաստան- 2,3 լ.:

Կարմիր գինի (0,75 լ). Իտալիա- 5 շիշ. Պորտուգալիա 20 շիշ. Ուկրաինա 4-5 շիշ. Հայաստան- 7 շիշ:

Սեւ թեյ. Ավստրիա 242 հատ փաթեթ. Մալթա 704 հատ. Ուկրաինա- 350 հատ. Հայաստան- ~400:

Թերթեր. Մալթա: 30. Կիպրոս: 11. Ուկրաինա: 60. Հայաստան-70

Տաքսի. Նիդեռլանդներ 7,2 կմ. Պորտուգալիա 23 կմ. Ուկրաինա- 70 կմ. Հայաստան 100 կմ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել