Ինչ անել, եթե վարիկոզ ունեք. պատճառները, պրոֆիլակտիկան և բուժումըAroxj.am-ը գրում է․

Երակային համակարգի առողջությունը ուղիղ համեմատական է ամբողջ մարմնի առողջությանը: Երբ առողջ չեն երակները, չեք կարող ակնկալել, որ կունենաք առողջ սիրտ, ինքնազգացողություն, օգտակար նյութերով հարուստ ու սնուցված օրգանիզմ:  Մարդու երակները անընդհատ աշխատող ու օրգանիզմը թթվածնով, օգտակար նյութերով սնուցող համակարգ է:  Երակային համակարգի վատ գործունեությունը հանգեցնում է ամբողջ օրգանիզմի <<թերի>> ֆունկցիոնալության: Հենց երակների միջոցով է արյունը վերջույթներից հասնում կրծքավանդակի մոտ՝ արյուն մատակարարում և այս գործընթացը անընդհատ կրկնվում է: Սակայն այնքան էլ հեշտ չէ արյան հոսքը հասցնելը վերև, այդ պատճառով վերջույթներում տեղակայված երակները պատված են հզոր մկանային շերտերով, իսկ օրինակ գլխի երակները չունեն մկանային շերտեր:  Հենց այդ պատճառով, եթե երակային համակարգը հիվանդ է, առաջին հերթին տուժում են ոտքերի երակները: Ամենատարածված երակային հիվանդությունն էլ վարիկոզն է: Առաջանում են աստղանման դուսրպրծուկներ, երկաները մգանում են և այլն:

Վարիկոզի առաջացման պատճառները

  • Ավելորդ քաշ
  • Նստակյաց ու պասիվ կյանք
  • Ժառանգականություն
  • Ծանր բեռների բարձարցում
  • Հղիություն
  • Պարբերական անշարժություն

Սրա արդյունքում երակների էլաստիկությունը իջնում է, նրանք լայնանում են, երակներում ճնշումը ուժեղանում է և առաջանում է վարիկոզ: Վարիկոզի դեպքում վերջույթներում կարող եք զգալ թմրածություն, լինում են սպազմեր և ցավեր: Ժամանակին չբուժելու դեպքում կարող են առաջանալ մուգ հետքեր, հետո նաև սպիտակ հետքեր, ինչը գուժում է խոցի առաջացման մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել