Ռուսական տնտեսությունում ձևավորված դժվարին իրավիճակն իր ազդեցությունն է ունենում հայկական դրամի փոխարժեքի վրա: Դեկտեմբերի 9-ի դրությամբ դոլարի փոխարժեքը կազմում է 459,24 դրամ, և պետք է նկատել, որ դրամը մեկ ամսում արժեզրկվել է գրեթե 10%-ով: Տեղի ունեցող զարգացումները մեղմելու նպատակով ԿԲ-ն դեռևս նախորդ ամսվա ընթացքում կատարել էր 92 մլն դոլարի ինտերվենցիա, որպեսզի կանխի դոլարի թանկացումը: Այս պահին դժվար է գնահատել թանկացման մեղմացումը և ինտերվենցիան չիրականացվելու դեպքում հնարավոր հետևանքները: Արտասահմանից արտարժութային տրանսֆերտների կրճատումը զգալիորեն արժեզրկել է հայկական դրամը, և ԿԲ-ին այլ տարբերակ չէր մնում, քան սահմանել կարճաժամկետ քաղաքականություն ֆինանսական շուկայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել