Առավել քան զարմանալի էր դերասան Հովհաննես Ազոյանի արձագանքը ՀՀ ԵՏՄ անդամակցության հետ կապված: Եթե ողջ լիներ ու խնդրի մասին արձագանքեր, ասենք, Մհեր Մկրտչյանը, Սվետլանա Գրիգորյանը, Սոս Սարգսյանը կամ այլ դասականներ, կարելի էր հասկանալ. մարդիկ պարզ ասած «ապրած ու արած ունեն» Հայաստանի ու Հայ ժողովրդի համար, սակայն երբ երկրի արտաքին քաղաքականության կուրսի մասին դատողություններ է անում սովորական հեռուստատեսային կատակերգակը, որի մշակութային ներդրումը Հայկական մշակույթի մեջ միայն «տնփեսա Մանուկ»-ի կերպարն է.... այ սա արդեն խոսում է այն մասին, ինչ ռուսերենում կասվեր «да куда мы докатились»: Եվ իրոք, եթե այդքան լուրջ անհրաժեշտություն կա խնդրի մասին խոսելու մշակութային գործիչների մակարդակով, ապա մի՞թե Հայաստանում չկան ավելի կոմպիտենտ անձեր: Կամ, եթե պետության օրենսդիր մարմինն արդեն հարցը քննարկել է ու վավերացրել, և այն արդեն երկրի Նախագահի սեղանին է, էլ ի՞նչ կարիք կա տնփեսա Մանուկին նման «լուրջ-լուրջ» դատողություններ անելու: Իսկ մի՞թե պարոն Ազոյանն իր կարծիքով կասկածի տակ է առնում ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը՝ ՀՀ ԵՏՄ անդամակցության փաստաթղթի մասով (հիշեցնեմ, ՀՀ Սահմանադրական Դատարանի որոշումներն ուղղակի կամ անուղղակի կերպով չեն քննարկվում և ընդունվում են անվերապահ կերպով):
Ակամա հիշեցի Աֆրիկյանների տան հետ կապված մի դրվագ, երբ նույն Հովհաննես Ազոյանն, ով այդ պահին հեծանիվով անցնում էր տարածքով, լրագրողի հետ զրույցի ժամանակ ուղղակի հրաժարվեց Աֆրիկյանների տան խնդրի մասին տեսակետ արտահայտել: Ճիշտ չէ՞ր լինի արդյոք, որ այս անգամ էլ Հովհաննես Ազոյանն իր գերհոգնածությունը պատճառաբաներ ու էլի լուռ մնար, քանի որ նա Մհեր Մկրտչյանը, Սվետլանա Գրիգորյանը կամ Սոս Սարգսյանը չէ.... Այլ ընդամենը տնփեսա Մանուկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել