Դեկտեմբերի 8-ից ՀՀ կենտրոնական բանկը սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Ամերիկյան դոլարի և եվրոյի արժևորման հետևանքով ստեղծված իրավիճակին ի պատասխան՝ մեր ԿԲ-ի կողմից կիրառվող քաղաքականությունը կտևի մինչև տարեվերջ: Նման գործընթացը կհանգեցնի ՀՀ դրամի նկատմամբ արտարժույթների արժեքի աստիճանական նվազմանը: ՀՀ կենտրոնական բանկի ազդեցությունը նվազեցնելու համար հայկական դրամի փոխարժեքի ձևավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային տեմպերով պետք է նվազեն: Նվազումը կտևի մինչև ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել