ԵԽ Գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների կողմից լրագրող Խադիջա Իսմայլովայի կալանավորման կապակցությամբ: Ըստ Յագլանդի` լրագրողի ձերբակալությունն անհրաժեշտություն չէր, և դա խիստ բացասական ուղերձ է Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանն ու միջազգային հանրությանը: Դրանով ևս մեկ անգամ ճնշում է գործադրվում Ադրբեջանում լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանների վրա: Յագլանդը նշել է, որ դա հիմնովին հակասում է այն պարտավորություններին, որոնք իր վրա է վերցրել Ադրբեջանը, երբ դարձել է Եվրոպայի Խորհրդի անդամ պետություն:
ԵԽ Գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Խադիջա Իսմայլովային և Եվրոպայի խորհրդի բազմաթիվ այլ ադրբեջանցի գործընկերներին, ովքեր ներկայումս ազատազրկված են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել