Պետք է զգոն լինենք և ոգով ամուր, հաղթելու ենք: Այսօր Ադրբեջանը կրկին դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել և փախել՝ տալով զոհեր: Ադրբեջանի, ավելի ճիշտ՝ ադրբեջանի իշխող էլիտան հայտնվել է բարդ վիճակում, իսկ իր ազգաբնակչությանը պատերազմով վախեցնելն այլևս չի գործում: Ազգային փոքրամասնություններն էլ վաղուց ընդհանուր հայրենիքի հեքիաթին չեն հավատում, և ադրբեջանցի թուրքերն էլ չեն այրվում ալիևյան կլանին հավատալու ցանկությունից, իսկ իսլամիստները լիովին այլ թեմա են: Սրանք ցանկանում են պատերազմ սադրել և դուրս գալ իրենց ներսից խեղդող խնդիրներից: Հնարավոր է գնան ռիսկի և փորձեն՝ արդյո՞ք պատերազմը լուծում է, թե՞ ներսից շուտ պայթելու ռիսկային միջոց: Մի խոսքով, պետք է լինենք ուժեղ, միասնական և հարևան ոչ բարեկամներին արկածախնդրության գնալու դեպքում ապացուցենք, որ սխալ ընտրություն են կատարել՝ իրենց համար սխալ ընտրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել